The National Citizens՚ Initiative
Press Releases Addresses and Analyses Calendar About us Contact us
 
 

 

28 սեպտեմբերի 2012թ.

ՔԱՆ ներկայացուցիչը «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացում» սեմինարում

Սեպտեմբերի 27-28, Երեւան: Արմենիա Մարիոթ հյուրանոցում անցկացվեց Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացում» Բարձրաստիճան սեմինարին:

Սեմինարին ներածական խոսքով հանդես եկավ Շտեֆան Ֆյուլեն` ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը:

Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիական հասարակության հզորացմանը, քննարկվել է հարցերի բավական սպառիչ ցանկ՝ իրավական, ներքին կառավարման, ֆինանսական կայունության եւ այլն, սակայն պարզվել է, որ ցանկին անհրաժեշտ է ավելացնել նաեւ կրթության հարցերը։ Նա, որպես կարեւոր հարց, առանձնացրեց իրավական դաշտի բարեփոխումը, որի շնորհիվ քաղաքացիական հասարակության կառույցները կկարողանան եկամտաբեր գործունեություն ծավալել, եւ դա նրանց համար կդառնա ֆինանսական անկախության գրավական։

Սեմինարն արձագանքեց նաեւ քաղաքացիական հասարակության եւ պետական հատվածի դերակատարների միջեւ ուղղակի հաղորդակցության անհրաժեշտությանը։ Նշվեց պետական հատվածի դերը քաղաքացիական հասարակության զարգացումը խթանելու եւ քաղաքացիական հասարակության գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։

Սեմինարի երկրորդ օրը մասնակիցները ունեցան ինտերակտիվ քննարկումներ, որոնք վարեցին կառավարման եւ քաղաքացիական հասարակության հարցերով փորձագետ Կարել Հոֆստրան եւ ժողովրդավարական կառույցների հարցերով ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան։ Քննարկումները ընթացան չորս կոնկրետ թեմաների շուրջ, ինչի արդյունքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկություններ։ Քննարկմանը նաեւ ակտիվորեն մասնակցեց ՔԱՆ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը:

Փակման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, անդրադառնալով քաղաքացիական հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին, կոչ արեց դրա ներկայացուցիչներին՝ ոչ միայն հզոր դիրքերից հանդես գալ, այլեւ մասնակցել քաղաքականության ձեւավորմանը։


Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: Նախաձեռնությունն իր գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ ենթակառույցների՝ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝ info@nci.am

 

 

Press Releases | Addresses and Analyses | Calendar | About us | Contact us