The National Citizens՚ Initiative
Press Releases Addresses and Analyses Calendar About us Contact us
 
 

 

25 հունվարի 2013թ.

V4 երկրների եվրաինտեգրման փորձը՝
C3 երկրների համար

Երեւան: Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում ՔԱՆ ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Հրայր Մանուկյանը ներկայացրին «Արեւելյան գործընկերության ձեւաչափի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի  արդյունքները 2010-2012թթ.» զեկույցը, որը նախապատրաստվել է կազմակերպության կողմից` Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի հետ համագործակցաբար,  Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես նշեց համազեկուցողներից Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստանում Եվրոպական ինտեգրացիայի հարցում գոյություն ունի լայն կոնսենսուս, ինչի շնորհիվ այդ գործընթացը ընթանում է առաջանցիկ տեմպով:


Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: Նախաձեռնությունն իր գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ ենթակառույցների՝ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝ info@nci.am

 

 
  • անգլերեն տարբերակը

  • Press Releases | Addresses and Analyses | Calendar | About us | Contact us